ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2017 16:22
Դանակահարություն` վիճաբանության ժամանակ
Հոկտեմբերի 21-ին ժամը 11:40-ի սահմաններում Հադրութի շրջանի Արաքսավան գյուղի մոտակայքում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ 1958թ. ծնված Խ.Վ-ի, նրա որդու 1997թ. ծնված Հ. Վ-ի, իսկ մյուս կողմից նույն շրջանի Թաղասեռ գյուղի բնակիչ 1976թ. ծնված Վ. Ս-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այնուհետև Վ.Ս-ն խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Խ.Վ-ին, ինչի հետևանքով վերջինս աջ բազկի կտրած-ծակած վերքով դիմել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ:
Վ.Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հադրութի շրջբաժին: