ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.04.2020 11:52
Դանակահարություն՝ Ստեփանակերտում
Ապրիլի 16-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 04:15-ին որովայնի ծակած կտրած թափանցող վերքեր, կրծքավանդակի ծակած կտրած վերքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Ա. ՈՒ.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. ՈՒ.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում, Արցախ թաղամաս և Կամո փողոցների խաչմերուկում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Մ. Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով։
Մ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։