ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.11.2019 12:38
Դանակով անկանոն հարվածներ է հասցրել
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ի սահմաններում Ավետարանոց գյուղում առաջացած վիճաբանության ընթացքում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Ա.-ն իր մոտ գտնվող դանակով անկանոն հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1993թ. ծնված Կ. Բ.-ն, 1957թ. ծնված Ս. Հ.-ն և 1985թ. ծնված Ա. Ս.-ն ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: