ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2020 12:56
Դեղորայքային թունավորման դեպք՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 11-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 15:35-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի 1992թ.ծնված Ն. Պ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Ն. Պ.-ն նշված թունավորումը ստացել է սեպտեմբերի 11-ին ժամը 15:15-ի սահմաններում իրենց բնակարանում` ուժեղ գլխացավ ունենալու պատճառով 4 հատ «Նուրոֆեն» տեսակի դեղահաբ խմելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը: