ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2020 12:09
Դիակ է հայտնաբերվել
Օգոստոսի 28-ին, ժամը 07:09-ի շտապ բուժօգնության կայանից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Պուշկինի փողոցի հասցեներից մեկում պարանոցից կախված մարդ կա:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված տան բակում առկա աստիճանահարթակի մետաղյա ձողից, մալուխով պարանոցից կախված է 1945թ.ծնված Բ. Գ.-ն :
Դիակի զննությամբ բռնության հետքեր չէն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: