ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2017 15:48
Դիակի հայտնաբերում
Դեկտեմբերի 27-ին ժամը 02:35-ին Մարտունի քաղաքի բնակչուհի` 1960թ. ծնված Լ.Ա-ն, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հեռախոսով հաղորդել է այն մասին, որ ամուսինը, նույն քաղաքի բնակիչ` 1957թ. ծնված Ե.Ա-ն, աշխատավայրից տուն չի վերադարձել:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը ժամը 04:50-ին Ե.Ա-ի դին հայտնաբերվել է Մարտունի քաղաքի Վ.Խաչատրյան փողոցում գտնվող նորակառույց շենքի 1-ին շքամուտքի 3-րդ հարկի աստիճանահարթակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: