ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.03.2019 11:06
Երկու գլուխ խոշոր եղջերավոր անասունների գողությունը բացահայտվել է
Ս.թ.փետրվարի 15-ին հաղորդագրություն էինք տարածել Քաշաթաղի շրջանի բնակիչ,1983թ.ծնված Հ. Գ-ին պատկանող երկու գլուխ խոշոր եղջերավոր անասունները գողանալու մասին:
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ոստիկանության քննչական վարչության, ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի և ՀՀ ոստիկանության Սյունիքի և Տավուշի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված անասունները գողացել են Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1964թ.ծնված Լ. Գ-ն և ՀՀ Արարատի մարզի բնակիչ,1974թ.ծնված Ա. Մ-ն, ովքեր անասունները մորթել, և միսը իրացրել են Երևան քաղաքում։