ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2020 11:37
Զենք, զինամթերք կամավոր հանձնում
Հունիսի 16-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Լ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և նշված ինքնաձիգի համար նախատեսված 1 հատ պահեստատուփ 30 փամփուշտով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Հունիսի 16-ին Շահումյանի շրջանի բնակի,չ 1960թ.ծնված Վ. Գ.-ն ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է 2 հատ նռնակ, 1 հատ նռնակի ձգան, 349 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք նույն օրը գտել է Շահումյանի շրջանի «Բաղրսաղ» կոչվող նախկին գյուղի կիսաքանդ շինությունից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Հունիսի 16֊-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Կ. Բ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է կամովին հանձնել մեկ միավոր «Մուխա» տեսակի նռնականետ, որը հունիսի 8-ին գտել էր Ասկերաևի շրջանի «Ակնա» թաղամասի «Ղարբանդ» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: