ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2020 11:38
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Հունիսի 15-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր ինքնաշեն հրացան, 1 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԿԳ» տիպի նռնակ, 2 հատ նռնակի պայթուցիչ և 27 հատ փամփուշտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Հունիսի 15-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 հատ հրացան, 5 հատ տարբեր տեսակի նռնակներ իրենց պայթուցիչներով, 4 հատ պայթուցիչ, 5 հատ ինքնաձիգի պահեստատուփ և 28 հատ փամփուշտ, որը նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերել է Մատաղիս գյուղի վարչական տարածքի հին գերեզմաների տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Հունիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Գ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «ՏՕԶ» տիպի հրացան, որը 2011թ.-ին գտել էր Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: