ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.10.2018 11:49
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Ս.թ.հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Հ. Հ-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ՊԿ» տիպի գնդացիր և տարբեր տրամաչափի 4360 փամփուշտ, որոնք գտել է Մարտունու շրջանի «Մարզուլու» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Ս.թ.հոկտեմբերի 20–ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1947թ.ծնված Ռ. Մ-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, 1 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 1 հատ «ՕԶՄ» տիպի ական, ինքնաձիգի 7 պահեստատուփ և 147 փամփուշտ, որոնք նույն օրը ժամը 08:00-ին հայտնաբերել է Վարնկաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Արփաթալա» կոչվող տեղամասում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: