ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2021 11:31
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց
Փետրվարի 16-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Բ.-ն 2020թ. հունիսի 18-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, փետրվարի 11-ին մեկ տարվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: