ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 11:27
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է ավտոմեքենա
Փետրվարի 13-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 12-ին ժամը 19:45-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Վ. Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ վերջինս 2020թ. հուլիսի 13-ից մեկ տարի ժամկետով զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին ուղարկելու համար: