ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2021 12:09
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է տրանսպորտային միջոց
Փետրվարի 17-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Բ.-ն փետրվարի 9-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից ս. թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցում ժամը 19:45-ի սահմաններում, վարել է տրանսպորտային միջոցը և հրաժարվել սթափության վիճակի զննությունից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: