ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2021 09:33
Զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ ոչ սթափ վիճակում վարել է ավտոմեքենա
Փետրվարի 8-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Կ. Հ.-ն 2020թ. ապրիլի 30-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ս. թ. փետրվարի 5-ին Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակով փողոցում ոչ սթափ վիճակում վարել է ավտոմեքենա:
Նախապատրաստվում է նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: