ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2020 14:59
Ընկերակից կենդանիների ազատ զբոսանքի պայմանները
Հուլիսի 13-ին ժամը 22:15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:10-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչ, 2003թ. ծնված Դ. Ծ.-ն՝ մարմնի տարբեր մասերում շան կծած մակերեսային վերքերով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Զգուշացում՝ ընկերակից կենդանիներին ազատ զբոսանքի պայմաններում պահելը թույլատրվում է միայն դնչկալներով, վզկապներով՝ այլ կենդանիների և մարդկանց անվտանգության ապահովման պայմանով: