ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.11.2019 11:23
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Նոյեմբերի 28-ին ժամը 10:50-ին Քարվաճառ քաղաքում, ոստիկանության ծառայողների կողմից՝ թմրանյութ ապօրինի պահելու և գործածելու կասկածանքով անձնական խուզարկության է ենթարկվել Քարվաճառ քաղաքի բնակիչ,1985թ.ծնված Ն. Ս.-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թվով 4 հատ թղթե փաթեթների մեջ փաթաթավորված, ընդհանուր 10,76 գրամ քաշով չորացված և մանրացված կանաչ գույնի յուրահատուկ հոտով, կանեփ տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ տան կից շինության ներսից վերջինս ներկայացրել թվով 107 հատ կանեփ տեսակի բույսի սերմեր:
Ն. Ս.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: