ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.08.2014 11:26
Թմրանյութ և ներարկիչներ
Օգոստոսի 15-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քրեական հետախուզության ծառայողների կողմից Կամոյի և Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել Իսակովի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Ղ-ն, Վ. Սարգսյան փողոցի թիվ 20 շենքի N բնակարանի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Ս-ն և վերջինիս պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում պոլիէթիլենե տոպրակի մեջ զննությամբ հայտնաբերվել է 4.55 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն լուծույթով ներծծված բամբակի 16 կտոր, իսկ Ա.Սիմոնյանի տաբատի գրպանում` 3 չօգտագործված ներարկիչ:
* * *
Նույն օրը զննության է ենթարկվել նաև Ա. Մանուկյան փողոցի թիվ 19 շենքի N բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Մ. Բ-ին պատկանող` Զորգե փողոցի թիվ 57 հասցեում տեղակայված «Լեկալ գրուպ» ՍՊԸ մասնաշենքը, որի առաջին հարկից երկրորդ հարկ տանող աստիճանների տակ հայտնաբերվել է կանեփանման բույսի 110 սերմ, երկրորդ հարկում տեղակայված զուգարանում` օգտագործված ներարկիչների տուփեր ու բամբակ, նույն հարկում գտնվող սենյակում` մուգ շագանակագույն լուծույթով ներծծված 2.22 գրամ ընդհանուր քաշով բամբակի 7 կտոր, 4.8 գրամ ընդհանուր քաշով 11 հատ կակաչի գլխիկ, իսկ սենյակի հատակին`փաթեթավորված 0,12 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված: