ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2014 16:14
Թմրանյութը հայտնաբերել են, փամփուշտները հանձնել է կամովին
Օգոստոսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության և Շուշիի շրջբաժնի ծառայողները Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Մ. Ք-ի տաբատի գրպանում հայտնաբերել են փաթեթավորված, չորացված ու մանրացված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով 0.5 գրամ ընդհանուր քաշով բուսական զանգված, իսկ պրոֆիլակտիկ բացատրական միջոցառումների արդյունքում վերջինս ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է 5.45 մմ տրամաչափի 33 փամփուշտ: