ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.10.2018 11:22
Թմրանյութի կամովին հանձնում
Ս.թ.հոկտեմբերի 3-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, մայրաքաղաքի բնակիչ 1987թ.ծնված Ռ.Ա-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն կամովին հանձնել է 0.84 գրամ քաշով չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված:
Ծանուցում
Հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։