ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2019 11:16
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ. հունվարի 21-ին ժամը 16:30-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Ս-ին պատկանող անասնագոմը, որտեղ պատից կախված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0,75 գրամ քաշով չորացված և մանրացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: