ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2020 14:08
Թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել
Օգոստոսի 19-ին ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով «Տաք ջուր» կոչվող տեղամասում անձնական խուզարկության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Խ.-ն, ում բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթի մեջ փաթեթավորված 0,7 գրամ քաշով, կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով, չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Ա. Խ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: