ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2020 10:55
Թունավորման դեպք է գրանցվել
Ապրիլի 14-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:00-ին քացախաթթվի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1960թ. ծնված Ա. Ա.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Ա.-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով օգտագործել է քացախաթթու, որից հետո շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: