ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.11.2019 12:43
Թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Նոյեմբերի 2-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ա. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Հ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, թմրելու նպատակով մոտ 20 հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ օգտագործելու հետևանքով, այնուհետև ժամը 17:40-ի սահմաններում ինքնազգացողության վատթարացման պատճառով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: