ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2018 17:03
Թունավորում` շմոլ գազից
Հունվարի 19-ին ժամը 01:50-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1985թ. ծնված Ի.Բ-ին և 1993թ. ծնված Ա.Կ-ին:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են Ա.Կ-ի բնակարանի բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
* * *
Հունվարի 19-ին ժամը 03:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1972թ. ծնված Է.Գ-ն և 1996թ. ծնված Մ.Դ-ն:
Պարզվել է որ, վերջիններս թունավորվել են տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: