ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2018 11:35
Թունավորում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Ս.թ.դեկտեմբերի 26-ին ժամը 18:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորում են ստացել և բուժհաստատություններ տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1984թ ծնված Ս.Ն-ն, 2016թ ծնված Ա.Բ –ն, 2011թ.ծնված Ա. Բ-ն, 2018թ.ծնված Լ.Ն-ն և 2018թ.ծնված Տ.Ն-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։