ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.11.2019 11:07
Թունավորում ստանալու հետևանքով գիտակցությունը կորցրել և ընկել է գետնին
Նոյեմբերի 17-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:40-ին աջ 5-րդ և ձախ 11-րդ կողերի փակ կոտրվածքով, ճակատի սալջարդով և թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Բ.-ն:
Ոստիկանության ծառայողները նախնական տվյալներով պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Ա. Բ.-ն տանը ճաշ պատրաստելիս իր անզգուշության պատճառով գազօջախի վրա պատրաստվող սննդի տարայի և նրա մեջ պարունակող սննդի այրման արդյունքում առաջացած ծխից թունավորում ստանալու հետևանքով գիտակցությունը կորցրել է և ընկել գետնին՝ ստանալով նշված մարմնական վնասվածքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: