ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.12.2018 10:43
Թունավորում՝ շմոլ գազից
Ս.թ.դեկտեմբերի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորում են ստացել և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1954թ.ծնված Գ.Հ-ն ,1968թ.ծնված Ն.Հ-ն և 2002թ.ծնված Մ.Հ-ն :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։