ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2019 11:03
Թունավորում՝ ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից
Ս.թ. փետրվարի 25-ին ժամը 19:00-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից թունավորվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2006թ.ծնված Յ.Ա-ն, 2009թ.ծնված Ա.Ա-ն, 2002թ.ծնված Ա.Ա-ն , 2000թ.ծնված Օ.Ա-ն, 1974թ.ծնված Ա.Ա-ն և 1977թ.ծնված Գ.Ա-ն :
Թունավորման հետևանքով վերջիններս տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին` համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։