ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2019 11:27
Թունավորումներ՝ ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Ս.թ.հունվարի 26-ին ժամը 20:00-ի սահմաններում տան խոհանոցի գազի կաթսայի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1973թ.ծնված Ի.Պ-ն և 1995թ.ծնված Ռ.Բ-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Ս.թ.հունվարի 28-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 54 բնակարաններից մեկի բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Ա.Գ-ն և Մարտակերտի շրջանի բնակչուհի, 2002թ.ծնված Ա.Ա-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Թունավորված անձինք տեղափոխվել են բուժհաստատություններ։
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։