ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.01.2019 11:27
Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից
Ս.թ. հունվարի 21-ին ժամը 01:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1961թ.ծնված Ն.Ա-ն և 1955թ.ծնված Հ.Ա-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Ս.թ. հունվարի 20-ին ժամը 23:30-ի սահմաններում տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել և բուժհաստատություններ են տեղափոխվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ 2008թ.ծնված Մ. Ջ-ն 2010թ. ծնված Ա.Ջ-ն և 1986թ.ծնված Ա.Ջ-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։