ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.02.2015 15:08
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարականը
Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականով՝ ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը անցել է ուժեղացված ծառայության:
Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում՝ միմիայն ձմեռային անվադողերով կամ անվաշղթաներով: