ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2017 16:47
ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ֆինանսատնտեսական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը
Սույն թվականի հունվարի 23-ին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց ֆինանսատնտեսական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը։
Խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։
Մասնակցում էր ֆինանսատնտեսական վարչության անձնակազմը։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նվեր Թովմասյանը։
Ըստ հիմնական զեկուցողի, ֆինանսատնտեսական վարչության կողմից կատարվել են բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Ապահովվել է ոստիկանության ֆինանսական գործունեության հետ կապված հրամանների, հրահանգների, վիճակագրական հաշվետվությունների կատարումն ու ոստիկանության գույքի և ընդհանուր նյութաֆինանսական ռեսուրսների պահպանության վիճակը։
ԼՂՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանության գույքի, այդ թվում տրանսպորտային միջոցների խնամքով շահագործման առաջնահերթությունը, պահանջեց ավելի հոգատար լինել ունեցածը պահպանելու հարցում և ապահովել ինչպես գույքի, այնպես էլ ոստիկանության սպառազինության մանրակրկիտ հաշվառումը։
«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը կարևորեց իրականացված տնտեսման ճշգրիտ քաղաքականության շնորհիվ 2016թ. պետության կողմից ոստիկանության հատկացված միջոցներից 151.141.000 դրամ տնտեսելու հանգամանքը և պահանջեց նույն կերպ շարունակել նաև 2017թ., դրա հետ մեկտեղ գնման արդար ու թափանցիկ գործընթացի միջոցով ապահովվելով ոստիկանության կարիքների համար անհրաժեշտ գույքն ու հանդերձանքը։