ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.12.2016 10:44
ԼՂՀ ոստիկանության պետը խորհրդակցություններ անցկացրեց ոստիկանության առանցքային ստորաբաժանումների ծառայողների հետ
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը օպերատիվ խորհրդակցություններ անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության¸ ինչպես նաև տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ։
Քննչական վարչությունում մեկ առ մեկ վերլուծելով յուրաքանչյուր քննիչի ծառայողան գործունեության հետ կապված հարցերը¸ ոստիկանության պետը պահանջեց խստագույնս հետևել օրենքի տառին¸ լինել անաչառ և արդարամիտ՝ անշեղ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու սահմանդրական իրավունքներն ու ազատությունները։
Խոսելով նախաքննության բազմակողմանի և օբյեկտիվ քննության ապահովման առաջնայնության մասին¸ ոստիկանության պետը որպես դրական ձեռքբերում արձանագրեց¸ որ քննչական վարչության կողմից ապօրինի ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չեն եղել¸ իսկ դատարան ուղարկված քրեական գործերից ոչ մեկում դատավարական խախտումներ չեն հայտնաբերել:
«Օրենքով Ձեզ է վերապահված ԼՂՀ ոստիկանությունում քննվող քրեական գործերով նախաքննության իրականացումը ու Ձեզնից պահանջում եմ հավատարիմ մնալ ֆեմիդային և յուրաքանչյուր քրեական գործի քննության ընթացքում հիշել¸ որ գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ»¸ - եզրափակեց ԼՂՀ ոստիկտանության պետը։
Նույն օրն իսկ ԼՂՀ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ¸ որին մասնակցում էր նաև ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։
Առանձին-առանձին վերլուծելով ինչպես յուրաքանչյուրի կատարած աշխատանքը¸ այնպես էլ հանրապետությունում գրանցված տնտեսական և պաշտոնեական հանցագործությունները` ԼՂՀ ոստիկանության պետը պահանջեց ավելի նախաձեռնող լինել դրանց հայտնաբերման և բացահայտման աշխատանքներում։
«Նորություն չէի լինի ասած¸ որ մեր երիտասարդ պետության առաջընթացի համար մենք պիտի զարգացնենք մեր տնտեսությունը, իսկ տնտեսության զարգացմանը խանգարող բոլոր գործոնները պետք է արմատախիլ անել¸ ստեղծել բարենպաստ պայմաններ և առողջ մթնոլորտ¸ որը հնարավոր է միայն Ձեր կողմից բոլորի հանդեպ անշեղ ու արդար վերաբերմունքի դեպքում»¸ - նշեց ոստիկանության պետը։