ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.05.2016 20:50
ԼՂՀ ոստիկանության պետը կադրային փոփոխություն է կատարել ոստիկանության Շուշիի շրջբաժնում
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի մայիսի 23-ին ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնից։
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության մայոր Դավիթ Խաչատրյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնին։