ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2016 14:44
Խաբեությամբ 1.200.000 դրամ է ստացել
Փետրվարի 1-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քարտուղարություն է մուտքագրվել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակչուհի, 1968թ. ծնված Ա. Ս-ի դիմումն այն մասին, որ 2015թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Է. Ն-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից պահանջել ու ստացել է 1.200.000 դրամ: