ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2019 10:35
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 4-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1971թ.ծնված Ռ. Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ բանավոր պայմանավորվածության հիման վրա ս.թ. հունվարի 24-ին որդու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Յ. Հ-ի ոսկյա շղթան վերցրել է ոմն Դ. (տվյալներն պարզվում են), գրավ դրել 240.000 դրամ գումարի դիմաց՝ այն պայմանով, որ երկու օր անց գրավից հանելու և հետ է վերադարձնելու, սակայն չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: