ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.03.2019 13:52
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 16-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1953թ.ծնված Ն. Ս-ի դիմումի ստուգմամբ պարզվել է, որ 2018թ. հունիս ամսին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Հ. Հ-ն 42.000 դրամ գումարի տարբեր տեսակի օղիներ է վաճառել իրեն, սակայն նկատելով, որ օղիների ակցիզային դրոշմանիշների ժամկետը լրացել է, զանգել և տեղյակ է պահել Հ. Հ-ին, որը մեկ շաբաթ անց վերցրել է օղիները այն պայմանով, որ փոխարինելու կամ գումարը հետ է վերադարձնելու, սակայն մինչ օրս չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: