ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2019 10:49
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.փետրվարի 1-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ 2017թ. հունիս ամսում Հադրութի շրջանի բնակիչ,1986թ.ծնված Ռ. Բ-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, բանավոր պայմանավորվածության հիման վրա՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Կ. Գ-ից վերցրել է 380.000 դրամ վերջինիս համար ՀՀ Երևան քաղաքից «Ուազ» մակնիշի ավտոմեքենա ներկրելու համար, սակայն մինչ օրս ավտոմեքենան չի ներկրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: