ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2019 11:26
Խարդախություն
Ս.թ.փերտվարի 28-ին գլխավոր դատախազությունից ստացվել է վիճակագրական քարտն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Օ-ն 2018թ. մայիս ամսվա սկզբին իբր հողամաս գնելու և հողամասի փաստաթղթերի ձևակերպման համար Շուշի քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Ա. Հ-ից հետագայում վերադարձնելու կեղծ խոստումով ստացել և տիրացել է ընդանուր 500 ԱՄՆ դոլար, այնուհետև 2018թ. մայիս ամսվա վերջին Մ. Օ-ն այլ անձի պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է ք.Շուշի և հիշյալ ավտոմեքենան 1.000.000 ՀՀ դրամով վաճառելու կեղծ խոստումով Ա. Հ-ից ստացել և տիրացել է 500 ԱՄՆ դոլար գումար ավտոմեքենայի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու և վերջինիս անվամբ ձևակերպելու համար` մեկ միասնական դիտավորությամբ Ա. Հ-ից հափշտակելով ընդհանուր 1000 ԱՄՆ դոլար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: