ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2021 15:30
Խարդախություն՝ գումարի հափշտակությամբ
Հունիսի 10-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական եվ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն դիմում է ստացվել, որ հունիսի 9-ին անհայտ անձը զանգահարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Ս.-ին (ծնված 1967թ.) և ներկայացել որպես «Պռոշյան» կոնյակի գործարանի հիմնադիր սեփականատեր Արմեն Գասպարյան, ում հետ նախկինում Հ.Ս.-ն աշխատանքի բերումով համագործակցել է և խնդրել պարտքով 40.000 և 60.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գնտվող որդուն, իր կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով։ Նշված եղանակով փոխանցելուց հետո գումարները հափշտակվել է անհայտ անձի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը։