ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2019 11:24
Խարդախություններ
Ս.թ.փետրվարի 28-ին Ասկերանի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտքագրվել վիճակագրական քարտերն առ այն, որ
-ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը և «Խաչենշին» ՓԲ ընկերությունը 2017-2018թթ. «Տիգրանակերտ» ՓԲ ընկերությաւն հետ կնքել են պայմանագրեր Ակնաղբյուր համայնքին համապատասխանաբար 17.900 հատ ու 12.500 հատ ստանդարտ 20x20x40 սմ. չափերի խորանարդ քար մատակարարելու մասին, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 5034 հատ շինաքար չեն մատակարարվել և դրանց վերաբերյալ բեռնագրերը կազմվել են հավելագրումներով: Հիշյալ հավելագրումները բացահայտված չլինելու պայմաններում «Տիգրանակերտ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի աշխատողները կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել քաղաքաշինության նախարարությանն ու «Խաչենշին» ՓԲԸ-ին ընդհանուր 30.400 խորանարդ քարեր մատակարարելու մասին և այդ կերպ արտահայտված խաբեության եղանակով, մեկ շինաքարի արժեքը 258.7 դրամ հաշվարկմամբ, հափշտակել են ընդհանուր 1.302.295.8 դրամ գումար՝ պետությանը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:
-ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը և «Խաչենշին» ՓԲ ընկերությունը 2018թ. «Տիգրանակերտ» ՓԲ ընկերության հետ կնքել է պայմանագիր Խնձրիստան համայնքին համապատասխանաբար 14.400 հատ շինաքար ձեռք բերելու և մատակարարելու մասին, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 28.99 հատ շինաքար չեն մատակարարվել և դրանց վերաբերյալ բեռնագրերը կազմվել են հավելագրումներով: Հիշյալ հավելագրումները բացահայտված չլինելու պայմաններում «Տիգրանակերտ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի աշխատողները կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել «Խաչենշին» ՓԲԸ-ին ընդհանուր` 14.400 խորանարդ քարեր մատակարարելու մասին և այդ կերպ արտահայտված խաբեության եղանակով, մեկ շինաքարի արժեքը 306.9 դրամ հաշվարկմամբ, հափշտակել են ընդհանուր 889.703 դրամ գումար՝ պետությանը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:
- «Խաչենշին» ՓԲ ընկերությունը 2018թ. «Տիգրանակերտ» ՓԲ ընկերության հետ կնքել է պայմանագիր Շոշ համայնքին 7800 հատ շինաքար ձեռք բերելու և մատակարարելու մասին, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 753 հատ շինաքար չեն մատակարարվել և դրանց վերաբերյալ բեռնագրերը կազմվել են հավելագրումներով: Հիշյալ հավելագրումները բացահայտված չլինելու պայմաններում «Տիգրանակերտ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի աշխատողները կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել «Խաչենշին» ՓԲԸ-ին ընդհանուր` 7800 խորանարդ քարեր մատակարարելու մասին և այդ կերպ արտահայտված խաբեության եղանակով, մեկ շինաքարի արժեքը 306.9 դրամ հաշվարկմամբ, հափշտակել են ընդհանուր 231.095 դրամ գումար՝ պետությանը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս: