ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.03.2019 10:59
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ս.թ. մարտի 20-ին ԱՀ ոստիկանությունից՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1990թ.ծնված Լ. Ա-ի, 1986թ.ծնված Ն.Ա-ի և Ասկերանի շրջանի բնակչուհի,1995թ.ծնված Մ.Հ-ի դիմումներն առ այն, որ ս.թ. փետրվարի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքով, կահույք գնելու պայմանավորվածություն են ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհի, 1996թ.ծնված Մ. Ա-ի հետ, որի դիմաց փոխանցել են ընդհանուր արժեքի կեսը կազմող՝ 33000 դրամ, սակայն վերջինս խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: