ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.07.2020 12:26
Խոզը գողացել, մորթել և միսը վաճառել է
Հուլիսի 22-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ հուլիսի 11-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1968թ.ծնված Ռ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ 2020թ.մայիս ամսին գյուղում անհայտ հանգամանքներում կորել է իրեն պատկանող 1 գլուխ խոզը:
Ստուգմամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 7-ին ժամը 12:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Հ.-ն իր տնամերձ հողամասում բահով հարվածելով սատկացրել է Ռ. Գ.-ին պատկանող խոզը, որից հետո գողացել, մորթել ու միսը վաճառել համագյուղացիներին:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: