ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2015 14:50
Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում
2015թ. 1-ին կիսամյակում ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն` սույն թվականի հունիսի 13-ին ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ։
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ընթացքիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից հարուցված քրեական գործերի ամփոփմանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։
ԼՂՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերին համապատասխան՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում հանրորեն վտանգավոր այն արարքները, որոնք ուղղված են մարդուն կյանքից զրկելուն, կամ նրա առողջությանը վնաս պատճառելուն ու ըստ անմիջական օբյեկտի՝ բաժանվում են երկու խմբի՝ կյանքի դեմ ուղղված և առողջության դեմ ուղղված հանցագործություններ դասակարգմանը։
Ըստ զեկուցողի՝ 2015թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 134 քրեական գործ, որոնցից 16-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով։
Ոստիկանության պետի տեղակալը, հանգամանալի վերլուծելով նշված քրեական գործերի նախաքննության ընթացքն ու արդյունքները, գոհունակություն հայտնեց դրանց որակի ապահովման տեսանկյունից և պահանջեց չբավարարվել ձեռքբերուներով ու անշեղորեն պահպանելով օրենքով սահմանված քննության ժամկետները շարունակել նախաքննության օբյեկտիվության լիարժեք ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները։