ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2020 14:48
Խորհրդակցություն՝ ԱՀ ոստիկանությունում
Հունիսի 24-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը խորհրդակցություն է անցկացրել ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունում ։
Պետական պահպանության վարչության և բանկային օբյեկտների հետ կնքված պայմանագրերով վճարների և մատուցվող ծառայության տեսակի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության մայոր Արեն Սարգսյանը։
ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և իր ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացնում է պայմանագրերի հիման վրա ստացվող ֆինանսական միջոցների հաշվին։ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել վարչության կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափերը։
ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը՝ ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, կոնկրետ հանձնարարականներ է տվել վարչության պատասխանատուներին։