ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.01.2018 12:12
Խորհրդակցություններ ԱՀ ոստիկանությունում
ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալները սույն թվականի հունվարի 15-ից 20-ը ոստիկանության շրջբաժիններում, քրեկատարողական և պետական պահպանության վարչություններում առանձին-առանձին քննարկել են անցած տարվա կատարած աշխատանքները։
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը քննարկեց ոստիկանության քրեական հետախուզության և քննչական վարչությունների¸ իսկ հունվարի 18-ին պետական պահպանության վարչության 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Հիմնական զեկուցողների և վարչությունների համապատասխան ոլորտների զեկույցներից հետո¸ ոստիկանության պետի առաջին տեղակալը ոստիկանության պետի հանձնարարականներով ուղորդումներ առաջադրեց նրանց։
Քրեական հետախուզության վարչությանը հանձնարարվեց ակտիվացնել աշխատանքները չբացահայտված հանցագործությունների¸ այդ թվում բնակարանային գողությունների բացահայտման¸ լատենտային բնույթ կրող հանցագործությունների և հետախուզվողների հայտնաբերման¸ ինչպես նաև անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների ակտիվացման ուղղությամբ։
Քննչական վարչությանը հանձնարարվեց ակտիվացնել կասեցված քրեական գործերով հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերման¸ պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասի վերականգման¸ սահմանված ժամկետում քրեական գործերի նախաքննությունը ավարտելու և հանցագործության ծնող պատճառների ու պայմանների վերացման նպատակով միջնորդագրերի ներկայացումը։
Պետական պահպանության վարչությանը հանձնարարվեց¸ էլ ավելի բարձրացնել պահպանվող օբյեկտներում իրականացվող ծառայության արդյունավետությունը և առավել ակտիվություն ցուցաբերել հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման գործում։