ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2021 11:31
Խուսափում է իր անչափահաս դստերը ապրուստի միջոցներ վճարելուց
Փետրվարի 9-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1987թ.ծնված Ս. Փ.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նախկին ամուսինը՝ ՀՀ Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Հ. Մ.-ն 2020թ. հունվարից չարամտորեն խուսափում է իր անչափահաս դստերը ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: