ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.12.2019 15:56
Ծեծի են ենթարկել
Դեկտեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտի շրջանի բնակիչ 1977թ.ծնված Ա. Պ.-ի դիմումը՝ համագյուղացիների կողմից իրեն անհանգստացնելու և նվաստացնելու փաստի վերաբերյալ:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1974թ.ծնված Ս. Ղ.-ն, 1984թ.ծնված Կ. Հ.-ն և 1996թ.ծնված Վ. Կ.-ն 2018թ-ից գյուղում ծեծի են ենթարկել և նվաստացուցիչ գործողություններ կատարել Ա. Պ.-ի նկատմամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: