ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.04.2020 11:53
Ծեծի է ենթարկվել
Ապրիլի 16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օր ժամը 21:00-ի սահմաններում մայրաքաղաքի Ա. Մկրտչյան փողոցի թիվ 1 շենքի 12-րդ բնակարանում իրեն ծեծի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Վ. Մ.-ն պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: