ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 15:00
Ծեծի է ենթարկվել
Դեկտեմբերի 25-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում մայրաքաղաքի բնակիչների կողմից վիճաբանություն է առաջացել մի կողմից 1996թ.ծնված Ռ. Ե.-ի,1995թ.ծնված Ա. Գ.-ի, 1995թ.ծնված Հ. Բ.-ի,1993թ.ծնված Դ. Բ.-ի, իսկ մյուս կողմից 1979թ.ծնված Ս. Մ.-ի միջև, որի ընթացքում Ռ. Ե.-ն, Ա. Գ.-ն, Հ. Բ.-ն և Դ. Բ.-ն ծեծի են ենթարկել Ս. Մ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: